Աշտարակում հրդեհ է բռնկվել միրգ-բանջարեղենի համար նախատեսված չշահագործվող սառնարանային տնտեսության սենյակներից մեկում

Աշտարակում հրդեհ է բռնկվել միրգ-բանջարեղենի համար նախատեսված չշահագործվող սառնարանային տնտեսության սենյակներից մեկում

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։48-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում այրվում է միրգ-բանջարեղենի համար նախատեսված չշահագործվող սառնարանային տնտեսության սենյակներից մեկը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:12-ին, մարվել` 22։15-ին: Այրվել է սենյակի ջերմամեկուսացման համար նախատեսված մեկուսիչ շերտը (մոտ 48 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում