«Սիներջի» ընկերության տնօրենը կալանավորվել է

«Սիներջի» ընկերության տնօրենը կալանավորվել է

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչների բողոքը և 2 ամիս ժամկետով կալանավորել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաեւ IT ոլորտի ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։

«Սիներջիի»  հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է, ունի Հայաստանի և ԱՄՆ-ի քաղաքացիություն։  

Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։

Երեկ հայտնի դարձավ, որ ուժային կառույցները՝ Հայաստանի քննչական կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը, համատեղ խուզարկություններ են կատարել Էկոնոմիկայի նախարարությունում և բազմաթիվ անձանց հասցեներում, ձերբակալվել է էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանը, որի պաշտոնից ազատման մասին հայտնի դարձավ երեկ առավոտյան:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հանդես եկավ պարզաբանմամբ՝ կատարվածի առնչությամբ ներկայացնելով մանրամասներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում