Մրցավարը 0-7 հաշվի ժամանակ դադարեցրել է Բելենենսեշ-Բենֆիկա հանդիպումը
Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Բելենենսեշի» և «Բենֆիկայի» միջև հանդիպումը ժամանակից շուտ ավարտվել է: Այս մասին գրում է Armsport.am-ը։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Բելենենսեշի» մի շարք ֆուտբոլիտսներ չեն կարողացել մասնակցել այս խաղին: Թիմը Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային խնդրել է տեղափոխել խաղը, սակայն մերժում է ստացել: Արդունքում, մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել թիմի միայն 9 ֆուտբոլիստ՝ այդ թվում երկու դարպասապահ:
Առաջին կեսում «Բենֆիկան» 7 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Երկրորդ կեսում «Բելենենսեշը» դաշտ է դուրս եկել 7 ֆուտբոլիստով, իսկ խաղը շարունակելու սուլիչից անմիջապես հետո տանտերերի խաղացողներից մեկը նստել է խոտածածկին՝ վնասվածքի պատճառով: Մրցավարը ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել խաղը:
12 տուրից հետո «Բելենենսեշը» մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղում է, իսկ «Բենֆիկան» գլխավորում է աղյուսակը:
Կարծիքներ