Խաղաղ մնացեք,մենք ունենալու ենք Ազատ ու անկախ Հայաստան
Ով ամաչում է,որ ինքը հայ է ու դա «հպարտորեն» գրում ....
Շտապում եմ ասել,որ դուք հայ չեք էլ եղել,ու ես էլ եմ ամաչում ,որ դուք հայ եք...
Հ.Գ Դե հա կզարմանաք իհարկե,որ ես ՝միշտ սեր քարոզողս ,նման բան եմ գրում,բայց էդ քանակի նողկալի մեղադրանքներ ինձ ուղղված:
Երբ խոսում եմ մեղադրում են,երբ չեմ խոսում մեղադրում են,ասում եմ Արցախը մերն ա,մեղադրում են,օգնում եմ մեղադրում են,չեմ օգնում անիծում են,չես գնում հրապարակ մաղթում են,որ երեխա ունենաս ու թուրքերը գան մորթեն,ներկայացումները հետաձգվում են,որովհետև ուժ չունես խաղալու,համարում են ձևական,ինչ անում ես մարդկանց դուր չի գալիս,Շարքը անվերջանալիա ատելության...
Ինչքան եք ձեր չարածների համար քավության նոխազներ գտնելու,ինչքան եք ձեր ճիշտը համարելու բացարձակ ու փաթաթելու դիմացինի պարանոցին,ինչքան եք ապրելու ամենագետի էդ դեմքերով,ու էդ կեղծ հայերանսիրությունը ես տեսել եմ իմ «դասախոսների»դեմքերին էլ,մորթապաշտ ու եսակենտրոն,տեսել եմ մարդիկ ովքեր Արցախ են լացել,բայց հրաժարվել են գնալ Արցախ ներկայացում խաղալու՝վտանգի պատճառով...
Ես «կադրից դուրս» անսպառ դավաճանություններ ու կեղծիք եմ տեսել թվացյալ «հայրենասերների»
Բայց հուսով եմ ու վստահ ,որ շատ Արցախցիներ ում հետ ես կապի եմ եղել 2020 թվականից ի վեր ,կվերհաստատեն ,որ երբեք չեմ լքել իրենց ու իրանք իմ հայրենակիցններ են...
Դրա համար լուռ անում եմ ինչ ես համարում եմ ճիշտ,դուք չեք որոշելու իմ փոխարեն,ես ունեմ բավական կրթվածություն ինքս որոշումներ կայացնելու...
Ու վստահ եմ,որ հենց էս անկեղծ գրառումս էլ արժանանլու է ատելության որոշ զանգվածի կողմից...
Խաղաղ մնացեք,մենք ունենալու ենք Ազատ ու անկախ Հայաստան...
Կարծիքներ