ԱՄՆ-ը 2 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային՝ անվտանգության ապահովման համար

ԱՄՆ-ը 2 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային՝ անվտանգության ապահովման համար

2014թ.-ից ի վեր ԱՄՆ-ը ավելի քան 2 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային՝ անվտանգության ապահովման օգնության շրջանակում: Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և նրա ուկրաինացի գործընկեր Անդրեյ Տարանի հեռախոսային բանակցությունների արդյունքում արված հայտարարության մեջ, որը տեղադրվել է Օսթինի Twitter-ում:

«2014թ.-ից ի վեր Միացյալ Նահանգներն ավելի քան 2 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային՝ որպես օգնություն անվտանգության ապահովման հարցում, այդ թվում՝ վերջերս հայտարարված 125 միլիոն դոլարի փաթեթը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ այս փաթեթը ներառում է պաշտպանական սպառազինություն և հարվածային գործողությունն ուժեղացնող այլ միջոցներ, ինչպես նաև հրամանատարական կազմի, իրավիճակի կառավարման, վերահսկման ուժեղացում:

ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ուկրաինական ուժերի ներուժի մեծացումը՝ «ռուսական ագրեսիայից ավելի արդյունավետ պաշտպանվելու համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում