Ճապոնիան և Թաիլանդը համաձայնագիր են պատրաստել ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ
Ճապոնիայի և Թաիլանդի կառավարությունները համաձայնության են եկել երկկողմ համաձայնագրի շուրջ, որը թույլ կտա Տոկիոյին ռազմական տեխնիկա և տեխնոլոգիաներ մատակարարել թագավորությանը: Փաստաթուղթը կարող է ստորագրվել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի՝ հաջորդ շաբաթ Բանգկոկ ծրագրված այցի ժամանակ, ՏԱՍՍ֊ի փոխանցմամբ՝ ուրբաթ հաղորդում է Sankei թերթը:
Նրա խոսքով՝ Թաիլանդը հետաքրքրություն է ցուցաբերում ճապոնական վաղ նախազգուշացման հետախուզական ինքնաթիռների գնման նկատմամբ։ Տոկիոն նախկինում փորձել է այս երկրին վաճառել հակաօդային պաշտպանության համակարգերի ռադարներ, սակայն մրցույթի ժամանակ պարտվել է։
Կարծիքներ