ԱՄՆ հոգեբանական օպերացիաների մասնագետները պատրաստում էին ուկրաինացի զինվորականներին

ԱՄՆ հոգեբանական օպերացիաների մասնագետները պատրաստում էին ուկրաինացի զինվորականներին

Ամերիկացի զինվորականները, որոնք պատասխանատու են հոգեբանական և այլ տեսակի հատուկ գործողությունների իրականացման համար, վերջին տարիներին ակտիվորեն կիսվել են իրենց փորձով ուկրաինացի գործընկերների հետ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար Ռիչարդ Քլարկը։

Խոսելով վերջին ութ տարիների մասին՝ նա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նշել է. «Մեր հատուկ գործողության ուժերը աշխատեցին այլ դաշնակիցների հետ, եկան Ուկրաինա և օգնեցին ուժեղացնել ուկրաինական հատուկ գործողությունները։ Այս ընթացքում նրանց թիվը ոչ միայն կրկնապատկվել է, այլեւ, ես կասեի, մեծացել են նաեւ նրանց հնարավորությունները»։

Ինչպես պարզաբանել է Քլարկը, ուկրաինացի զինվորականների ուսուցումն իրականացվել է նաև «հասարակայնության հետ կապերի» և «հոգեբանական գործողությունների» ամերիկացի մասնագետների կողմից։ «Նրանք նաև ուկրաինացիների հետ աշխատել են կողք կողքի: Ոչ միայն մարտական, այլ նաև հատուկ գործողությունների ուժերի այլ մասերը շատ սերտորեն աշխատել են իրենց ուկրաինացի գործընկերների հետ»,- մանրամասնեց նա։

Այս ամսվա սկզբին The Washington Post-ը փորձագիտական ​​գնահատականներ էր հրապարակել, որ Ուկրաինայի ուժայինները հոգեբանական պատերազմի մեթոդներ են կիրառում ռուս զինվորականների ընտանիքների անդամների դեմ։ Հոդվածում նշվում է, որ այս ռազմավարությունը բարոյական և էթիկական բնույթի հարցեր է առաջացնում և «կարող է հակառակ արդյունք տալ՝ առաջացնելով դժգոհություն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում