«Արդար Հայաստան»-ի 85-հոգանոց ցուցակը կգլխավորի փաստաբան Նորայր Նորիկյանը

«Արդար Հայաստան»-ի 85-հոգանոց ցուցակը կգլխավորի փաստաբան Նորայր Նորիկյանը

«Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) հանձնեցին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ փաստաթղթերն ու թեկնածուների 85 թեկնածուից բաղկացած ցուցակը։

«Արդար Հայաստան»-ի ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը։ Կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրական ցուցակը մինչև 3 oրվա ընթացքում կհրապարակեն։

Նրա խոսքով՝ ցուցակում կլինեն հայտնի անուններ, ցուցակում ներգրավված են պրոֆեսորներ, դասախոսներ, գիտությունների թեկնածուներ, լեզվաբաններ, մանկավարժներ, դիվանագետներ։ 

Հարցին՝ կա՞ն ուժեր, որոնց հետ համագործակցությունը բացառում են, Դավիթ Կարապետյանը պատասխանեց, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց մինչև այս պահը որևէ դաշիք «Արդար Հայաստան» կուսակցությունը չի կազմել, և առանձին են մասնակցելու ընտրություններին։

«Մեր շանսերն ուղիղ համեմատական են ժողովրդի գիտակցության հետ, գիտակից ընտրության հետ։ Շանսերը գնահատում ենք շատ բարձր, մարտական ենք տրամադրված»,- հայտարարեց Դավիթ Կարապետյանը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում