Հավասար հնարավորություններ՝ առաջ գնալու համար․ Ավանեսյանը ելույթ է ունեցել կանանց նվիրված համաժողովում

Ինչպես հայտնել ենք, Կանանց միջազգային օրվա առթիվ Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ այսօր տեղի էր ունեցել «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովը, որին մասնակցել էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է համաժողովում իր ելույթի տեսանյութը և կից գրել․
«Հավասար հնարավորություններ կանանց՝ անկաշկանդ արարելու, ստեղծագործելու, առաջ գնալու և նոր հաղթանակներ կերտելու համար: Ելույթս ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած «Հնարավորություններ եւ խոչընդոտներ. Կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ»։
Կարծիքներ