Սանչեսը կարող է երկարաձգել պայմանագիրն Ինտերի հետ
«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է մնալ միլանյան ակումբում: Այս մասին ինչպես փոխանցում է armsport.am-ը` հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, թիմի ղեկավարությունը դիտարկում է, որ չիլիացին այս ձմեռ չի փոխի ակումբը, այլև կերկարաձգի պայմանագիրը: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2023թվականը, որով Սանչեսը տարեկան 7 մլն եվրո է վաստակում:
Ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը բոլոր մրցաշարերում 7 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: 2019/20 մրցաշրջանում Սանչեսը վարձակալության հիմունքներով էր հանդես գալիս «Ինտերի» կազմում, ուր տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդից»:
Կարծիքներ