Վրաստանը Թուրքիային է վերադարձրել մոտ 25 տոննա վարակված կարտոֆիլ. այն պարունակել է բանջարեղենի քաղցկեղի հարուցիչ
Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները կասեցրել են Թուրքիայից երկիր 24,5 տոննա վարակված կարտոֆիլի ներմուծումը: Այս մասին ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարությունում:
Նշվում է՝ կարտոֆիլը չի անցել վնասակար միկրոօրգանիզմների լաբորատոր փորձարկումները, որից հետո ապրանքի ներմուծումը կասեցվել է։
Ըստ գերատեսչության տվյալների՝ փորձ է արվել Սարպիի անցակետով տեղափոխել մարդու առողջության համար վտանգավոր 24500 կիլոգրամ կարտոֆիլ:
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության վարչության աշխատակիցները ներմուծվող բանջարեղենում հայտնաբերել են կարտոֆիլի քաղցկեղի հարուցիչ`ախտածին սունկ (Synchytrium endobioticum):
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ նշված բեռը պետք է վերադարձվի արտահանող երկիր:
Կարծիքներ