«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն գրավոր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ անհայտ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն գրավոր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ անհայտ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար

Հայտնում ենք, որ 13․11․2020թ֊ին, ժամը 17։30֊ի սահմաններում անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 38 հասցեում գտնվող գրասենյակ, շուրջ 10 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և խաթարելով գրասենյակի բնականոն աշխատանքը հայհոյանքներ ու սպառնալիքներ են հնչեցրել աշխատակիցների հասցեին, նրանց անհիմն մեղադրելով որպես համացանցում զինվորների հասցեին հայհոյանքներ և կեղծ լուրեր տարածողների։ Ներկայումս Ընկերությունը գրավոր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ անհայտ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Տելեգրամի «Mediaport» ալիքը տեսանյութ էր հրապարակել, գրելով.

«Ակտիվիստները Նիկոլ Փաշինյանին սպասարկող, Facebook-ում հայհոյանքներ գրող ֆեյքերի ֆաբրիկա են բացահայտել: Մի խումբ աղջիկներ այս գրասենյակում զբաղված եմ Փաշինյանին քննադատողներին հայհյոլելով ու վիրավորելով»։

Ինչպես պարզվեց ավելի ուշ, հասցեն, որտեղ մտել էին ակտիվիստները, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ընկերության մասնաճյուղն էր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում