Հարավային Կորեան միացել է ՆԱՏՕ-ի Կիբեռանվտանգության կենտրոնի աշխատանքին

Հարավային Կորեան միացել է ՆԱՏՕ-ի Կիբեռանվտանգության կենտրոնի աշխատանքին

Կորեայի Հանրապետության Ազգային հետախուզական ծառայությունն անդամակցություն Է ստացել ՆԱՏՕ-ի Կիբեռանվտանգության ոլորտի համագործակցության կենտրոնում, որը բազավորված Է Էստոնիայում: Մայիսի 5-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կորեայի Հանրապետությունը դարձել Է Արեւելյան Ասիայի առաջին երկիրը, որն ընդունվել Է ՆԱՏՕ-ի կիբեռկենտրոն: «Մենք մտադիր ենք կիբեռոլորտում մեր հնարավորությունները զորեղացնել մինչեւ համաշխարհային մակարդակ՝ ավալացնելով կենտոն ուղարկվող մեր աշխատակիցների թիվը եւ ընդլայնելով համատեղ վարժանքների շրջանակները»,- հայտարարել են Հարավային Կորեայի հետախուզությունում:

Ինչպես նշում Է Yonhap-ը, Ազգային հետախուզական ծառայությունն այդ խմբին միանալու մտադրությունը նշել Է 2019 թվականին, կիբեռանվտանգության ոլորտի վարժանքներին մասնակցել Է 2020 թվականից: Կորեայի Հանրապետության անդամակցումից հետո միավորման մասնակից երկրների թիվը հասել Է 32-ի: Դրանցից 27-ը ՆԱՏՕ-ի անդամ պետություններն են: Եվս հինգ երկրներ դաշինքի կազմի մեջ չեն մտնում եւ ունեն «մասնակիցների» կարգավիճակ: Կենտրոնը գործարկվել Է 2008 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում