Լուրը, թե Մասիսի Սայաթ-Նովայի դպրոցի աշակերտները դասադուլ են արել և միացել ընդդիմության հավաքին, ապատեղեկատվություն է

Լուրը, թե Մասիսի Սայաթ-Նովայի դպրոցի աշակերտները դասադուլ են արել և միացել ընդդիմության հավաքին, ապատեղեկատվություն է

Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել՝ հերքելով ավելի վաղ տարածված տեղեկատվությունը, թե Մասիսի դպրոցներից մեկի աշակերտները միացել են ընդդիմության  հավաքին:

«Լրատվամիջոցներից մեկով տարածված տեսանյութը, որտեղ ասվում է, թե իբր «Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովայի միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝ այդպիսով միանալով ընդդիմության կողմից կազմակերպված հավաքին», ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

Տեսանյութը նկարահանվել է այն պահին, երբ երեխաների մի մասը դասապրոցեսի ավարտից հետո՝ 15։00–ի սահմաններում, տուն գնալիս է եղել, մյուս մասն էլ՝ բնակավայրում տեղադրված հուշաքարի մոտ անցկացվող միջոցառմանը մասնակցելու։

Լրատվամիջոցներին և քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և այդ ամենի մեջ անչափահասներին ներգրավելուց»,-ասվում է հերքման տեքստում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում