Թեստավորման լաբորատորիաները դարձել են կորոնավիրուսի տարածման օջախներ. խիստ միջոցներ են ձեռնարկվել

Թեստավորման լաբորատորիաները դարձել են կորոնավիրուսի տարածման օջախներ. խիստ միջոցներ են ձեռնարկվել

Դեռևս հոկտեմբերի 14-ից, երբ առողջապահության նախարարի հրամանով քաղաքացիները պարտավորված են կորոնավիրուսի դեմ կա՛մ պատվաստվել, կա՛մ բացասական թեստի պատասխան ներկայացնել, թեստավորման լաբորատորիաներում մարդկանց մեծ կուտակումներ ու հերթեր սկսեցին արձանագրվել: 

Անգամ համացանցում հրապարակվեցին կադրեր, որտեղ պարզ երևում է, որ լաբորատորիաներում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները, ինչի պատճառով թեստավորման կենտրոնները վերածվել են կորոնավիրուսի տարածման օջախների։

Մեր մտավախություններն արդարացան, երբ կապվեցինք տեսչական մարմինների հետ: Տեսչական մարմիններից մեզ հաստատեցին, որ նման ահազանգեր իսկապես ստացել են և եղել են ստուգայցեր, ինչի արդյունքում էլ ձեռնարկվել են համապատասխան գործողություններ: Տեսչական մարմիններից նաև հայտնեցին, որ ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ։

Ստացվում  է, որ բացասական թեստի պատասխանի համար լաբորատորիա այցելած քաղաքացիները մեծ կուտակումների ու հերթերի պատճառով կարող են վարակվել հենց այդ լաբորատորիաներում, իսկ հետագայում էլ հենց իրենք դառնան կորոնավիրուսի տարածման պատճառ։ Եվ այս ամենին գումարած այն փաստը, որ թեստավորման լաբորատորիաներ այցելած քաղաքացիները, բնականաբար, պատվաստված չեն, ինչն էլ ավելի է մեծացնում ռիսկերը, քանի որ չպատվաստված քաղաքացիների դեպքում կորոնավիրուսը ցավալի հետևանքների կարող է հանգեցնել։

Հայկական ժամանակ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում