ԱՄՆ-ի փոխնախագահի ինքնաթիռը թռիչքի ժամանակ բախվել է թռչնի. CNN
Ինքնաթիռը, որտեղ գտնվել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, սեպտեմբերի 22-ին Նյու Հեմփշիրի նահանգում մեկնաթռիչքի օդանավակայան է վերադարձել թռչնի հետ բախվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Փենսի օգնականներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մեկնաթռիչքից անմիջապես հետո: Օդանավը դրանից հետո շատ չանցած «որպես նախազգուշական միջոց» վայրէջք է կատարել: Այժմ այն զննում են մասնագետները: Սպասվում է, որ Փենսը և նրա օգնականները Վաշինգտոն կվերադառնան ուրիշ ինքնաթիռով: Միջադեպի հետևանքով տուժածների մասին չի հաղորդվել: Փենսը Նյու Հեմփշիրում մասնակցում էր նախընտրական միջոցառումների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ