Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանություն
Սեպտեմբերի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Գառնիկ Սահակյանի անհետ կորելու մասին։
Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանույթունից՝ տեղեկացնելով, որ Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 11-ին, կեսգիշերն անց, Գառնիկ Սահակյանը ներկայացել է Մալաթիայի բաժին:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին:
Կարծիքներ