Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն
Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, համատեղությամբ նաև ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն օգոստոսի 10-ին այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն:
Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միության նախագահ Վերա Գրիգորյանի ուղեկցությամբ` բանակի հրամանատարը շրջել է անհայտ ճակատագրի արժանացած ազատամարտիկների կյանքի և գործունեության կարևորագույն դրվագները ամբողջացնող թանգարանում, հուշանվերներ հանձնել միությանն ու քննարկել այն բոլոր հարցերի համախումբը, որը հուզում է անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին:
Բանակի հրամանատարը խոստացել է նոր թափ ու որակ հաղորդել հանձնաժողովի գործունեությանն ու ուշադրության կենտրոնում պահել բարձրացված բոլոր խնդիրները:
Միության նախագահ Վերա Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ջալալ Հարությունյանին արդյունավետ համագործակցության համար և, ի նշան երախտագիտության, հանձնել «Հայրենիք և հավատ» մեդալ:
Կարծիքներ