Պեսկովը չգիտի, թե ինչու Պուտինը Լուկաշենկոյի հետ չի լողացել ծովում

Պեսկովը չգիտի, թե ինչու Պուտինը Լուկաշենկոյի հետ չի լողացել ծովում

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պարզաբանել, թե ինչու Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը չի լողացել ծովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

«Անվտանգություն կամ առողջություն, չգիտեմ»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե Պուտինը առողջությա՞ն, անվտանգությա՞ն կամ աշխատանքի՞ պատճառով ծովում չի լողացել։

«Ես չգիտեմ և չեմ կարող դա [ասել ձեզ]․․․ սա նախագահի անձնական տարածքն է, նա լողացել է, չի լողացել. ես այդ մասին որևէ տեղեկություն չունեմ և չեմ պատրաստվում ներխուժել այդ անձնական տարածք»,- բացատրեց Պեսկովը:

Ուրբաթ և շաբաթ օրը Լուկաշենկոն Սոչիում զրուցել է Պուտինի հետ: Զրույցի պաշտոնական մասի ընթացքում Ռուսաստանի ղեկավարն իր հյուրին հրավիրել է լողալ ծովում՝ նշելով, որ ջուրը գնալով տաքանում է: Ավելի ուշ կադրեր հրապարակվեցին Բելառուսի նախագահի հետ, որը լողում էր Սև ծովում:

Պեսկովը հիշեցրել է, որ երկու երկրների ղեկավարների համատեղ ծրագրերը «կյանքի են կոչվել»:

«Շաբաթ օրը երկու նախագահները ոչ ֆորմալ պայմաններում շարունակեցին իրենց շփումը, միասին նավարկեցին»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում