Հերթագրման հայտի հաստատումը կստանաք հեռախոսազանգի միջոցով. ոստիկանություն

Հերթագրման հայտի հաստատումը կստանաք հեռախոսազանգի միջոցով. ոստիկանություն

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) կամ վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների կատարման նպատակով https://roadpolice.am/ կայքում հերթագրման հայտի հաստատումը նախկինում SMS հաղորդագրության միջոցով ստանալու փոխարեն, այսուհետ կստանաք հեռախոսազանգի միջոցով:

Հավելենք, որ հերթագրման ընթացակարգում այլ փոփոխություններ չեն արվել»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում