Հավաքվել ենք այստեղ, որպեսզի թույլ չտանք սահմանին որևէ ողբերգական դեպք. Պուտինը` Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ իր, Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը եղել է օգտակար և ճիշտ ժամանակին: Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ համաձայնել է գալ Ռուսաստան:
«Եվ մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի թույլ չտանք որևէ ողբերգական դեպք սահմանին և, որպեսզի առաջ գնանք: Դրանում բոլորն են հետաքրքրված, տարածաշրջանի բոլոր երկրները, և´ Ռուսաստանը, և´ Հայաստանը, և´ Ադրբեջանը: Հուսով եմ, որ այն պայմանավորվածությունները, որը ձեռք են բերվել այսօր, մոտակա ժամանակներում դրական առումով կզարգանան և ինչքան հնարավոր է արագ կիրագործվեն»,- ասաց Պուտինը:
Կարծիքներ