Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին․ Բայդեն

Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին․ Բայդեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ։ 

«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունն Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի՝ կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովմանն ուղղված քայլերը, և պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին։

Անհամբեր սպասում ենք մեր գործընկերության ընդլայնմանը և Ադրբեջանի ժողովրդի հետ կապերի ամրապնդմանը»,- ուղերձում նշել է Բայդենը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում