Ադրբեջանի և ԱՄԷ-ի միջև ստորագրվել է համապարփակ տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր

Աբու Դաբիում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հանդիպումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ պաշտոնյաների հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտին վերաբերող։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջև «Համապարփակ տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր»։
Զրուցակիցները քննարկել են համագործակցության հիմնական ասպեկտները՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերականգնվող էներգիայի աղբյուրներին։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ կողմերն ընդգծել են SOCAR-ի և ADNOC-ի միջև հաջողված գործընկերությունը, ինչպես նաև համագործակցությունը Masdar-ի հետ՝ կանաչ էներգիայի ոլորտում։
Կարծիքներ