Իրանի ԱԳ նախարարն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր են քննարկել

Իրանի ԱԳ նախարարն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր են քննարկել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ջիդդայում բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA-ն՝ պարզաբանելով, որ հուլիսի 8-ին կայացած բանակցությունների ընթացքում քննարկման առարկա է եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցը։

Նշվում է, որ կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և ընդգծել՝ տարածաշրջանում անվտանգության ու կայունության կարևորությունը։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին գնահատել է Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի՝ Սաուդյան Արաբիայի դատապարտումը։

Հաղորդվում է, որ քննարկման ընթացքում երկու կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ 

Սաուդյան արաբիայի թագաժառանգը հույս է հայտնել, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը կհարթի ավելի կայուն և անվտանգ տարածաշրջանի ճանապարհը։ Նա նաև վերահաստատել է Սաուդյան Արաբիայի աջակցությունը երկխոսությանը՝ որպես տարաձայնությունները լուծելու հիմնական գործիք։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում