Լիբանանի ցուցարարները անվտանգության աշխատակցի են սպանել
Լիբանանում զոհվել է մի իրավապահ: Ցուցարարները նրան հրել գցել են տեղի հյուրանոցի վերելակի հորանը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Բեյրութում վիրավորված ցուցարարների թիվը հասել է 143-ի:
Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը ցուցարարների ձեռքում է: Արտաքին գործերի նախարարության շենքը վերածվել է «հեղափոխության շտաբի», որը ղեկավարում է Լիբանանի բանակի պաշտոնաթող բրիգադային գեներալը, գրում է «Ռազմական դիտորդ» Տելեգրամ-ալիքը:
Բողոքի ցույցերը բռնկվել են նավահանգստում սխալ պահեստավորված սելիտրայի պայթյունից 4 օր անց:
Կարծիքներ