Պուտինը նշել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար ՀԱՊԿ-ում օրենքների ներդաշնակեցման կարեւորությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, նարկոտրաֆիկի դեմ պայքարի համար ՀԱՊԿ-ում օրենքների ներդաշնակեցման կարեւորությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Աճող այնպիսի ընդհանուր մարտահրավերների պայմաններում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի շրջանառությունն ու անօրինական ներգաղթը, մեծ նշանակություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակներում փաստաթղթերի ժամանակին վավերացումն ապահովելու, անվտանգության ոլորտում ազգային օրենսդրությունը ներադաշնակեցնելու հարցով Խորհրդարանական վեհաժողովի գործունեությանը»,-ասվում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի մասնակիցներին ուղղված ՌԴ նախագահի ուղերձում:
«Միջխորհրդարանական համագործակցության կարեւոր ուղղություն է նաեւ ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտության հետ կապված սպառնալիքների դեմ հակազդեցության ընդհանուր մոտեցումների մշակումը: Եվ, բնականաբար, հատուկ արդիականություն է այսօր ստանում ջանքերի համակարգումը՝ ուղղված կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարին»,-վստահություն է հայտնել Պուտինը:
Նա այս տարի ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է անվանել ՀԱՊԿ երկրների տարածքում անվտանգության ամրապնդումն ու գործընկերների հետ հավաքական պաշտպանական ներուժի զարգացումը:
Կարծիքներ