ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին. կան տուժածներ
Փետրվարի 27-ին, ժամը 22։53-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Բ., ծնված 2002 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթյա արգելապատնեշին և գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա. Բ.-ն (ծնված 2003 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Կարծիքներ