ԱՄՆ-ում արդեն ավելի քան 101 մլն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ԱՄՆ-ում արդեն ավելի քան 101 մլն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ԱՄՆ-ում կատարվել է հակակորոնավիրուսային 101․1 միլիոն ներարկում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին (CDC): 

Նշվում է, որ 66 միլիոն ամերիկացիներ (գրեթե 20 տոկոսը) ստացել է դեղամիջոցի առնվազն մեկ չափաբաժին, իսկ պատվաստման գործընթացն արդեն ավարտել է 35 միլիոն մարդ (10,5 տոկոսը):

Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել էր մինչ հուլիսի վերջ պատվաստել գրեթե բոլոր ամերիկացիներին: Նախատեսվում է պատվաստանյութ ստանալ երկրի 300 միլիոն բնակիչների համար: Նախագահը հստակեցրել է, որ ԱՄՆ-ն այժմ պահեստավորում է անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում