Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ նոյեմբերի խաղերին մասնակցելու
«Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք ընկերական խաղերին։ Այս մասին հայտնում էլեհական ակումբի մամուլի քարտուղարությունը։
Հիշեցնենք՝ նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում:
Մեր ընտրանին նախ նոյեմբերի 16-ին Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում կմրցի Կոսովոյի, այնուհետև նոյեմբերի 19-ին Տիրանայի «Էյր Ալբանիա» մարզադաշտում՝ Ալբանիայի հավաքականի հետ:
Խոակին Կապառոսի հեռանալուց հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս նոր գլխավոր մարզչի նշանակման մասին չի հայտարարել։
Կարծիքներ