Թող Աստված այնպիսի զորություն տա, որ կարողանանք թոթափել մեր ներքին ախտերը. Արտակ Բեգլարյան

Թող Աստված այնպիսի զորություն տա, որ կարողանանք թոթափել մեր ներքին ախտերը. Արտակ Բեգլարյան

Թող Աստված պահապան լինի Հայ ազգին և այնպիսի զորություն տա, որ կարողանանք թոթափել մեր ներքին ախտերը և նորոգված ու ամրապնդված դուրս գանք այս տևական ճգնաժամից: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս:

Շնորհավոր Սուրբ Ծննդյան տոնը:

Այսօր Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում մասնակցեցի Սուրբ Ծննդյան պատարագին և աղոթքս բարձրացրեցի առ Աստված հանուն Հայ ազգի ու Հայոց Հայրենիքի զարթոնքի ու զորացման, հանուն Արցախում շրջափակված մեր հայրենակիցների տոկունության ու Արցախի հարատևման:

Թող Աստված պահապան լինի Հայ ազգին և այնպիսի զորություն տա, որ կարողանանք թոթափել մեր ներքին ախտերը և նորոգված ու ամրապնդված դուրս գանք այս տևական ճգնաժամից:

Սեր, հավատ, ներդաշնակություն ու զորություն բոլորիս...»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում