Առողջապահական ոլորտի խնդիրները Շիրակի մարզպետի ուշադրության կենտրոնում են
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է մարզի բուժհաստատությունների և առողջության առաջնային օղակի ղեկավարների հետ։ Մարզի ղեկավարը հանդիպման սկզբում նշել է.
«Յուրաքանչյուր կյանքի համար մենք պետք է կռիվ տանք և պարտք ունենք յուրաքանչյուր կյանքի համար»:
Մարզպետն անդրադարձել է համավարակի ընթացքում մարզի առողջապահական հաստատությունների գործունեությանը՝ կարևորելով զգոնության պահպանումն ու բոլոր կառույցների համագործակցությունը։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակում առաջին տեղում հայտնվել է հենց առողջապահական համակարգը, որի աշխատանքն արդեն քանի ամիս է գերլարված է և պատասխանատու, սակայն ամենալարված աշխատանքում մենք պետք է կարևորենք մեր բնակիչների առողջության պահպանումը, նրանց կյանքերը փրկելու համար պետք է կռիվ տանք ու դա մեր բոլորի պարտքն ու պատասխանատվությունն է։ Այստեղ թերանալը, միմյանց հետ չհամագործակցելը, բացթողումներ ունենալը պետք է հնարավորինս բացառվի»,- նշել է Տ. Պետրոսյանը:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ համավարակի ընթացքում հաստատությունների աշխատանքում առաջացած հիմնախնդիրներին, քննարկվել են դրանց լուծմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը, մասնավորապես, առողջության առաջնային օղակի աշխատանքին առնչվող հարցեր, կարևորվել է առաջնային օղակի պատասխանատու և օպերատիվ աշխատանքը, որն հնարավորություն է տալու նվազեցնել «Գյումրի բժշկական կենտրոն» կորոնավիրուսային հիվանդությամբ չհաստատված պացիենտների տեղափոխումը։
Կարծիքներ