Չինաստանի առափնյա պահապնությունն օտարերկրյա նավերի վրա կրակ բացելու լիազորություններ կստանա
Չինաստանի ծովային ոստիկանությունը (առափնյա պահպանությունը) փետրվարի 1-ից լիազորություններ կստանա կրակ բացելու օտարերկրյա նավերի վրա ՉԺՀ-ի ազգային ինքնիշխանության պաշտպանության համար: Ինչպես հունվարի 25-ին հայտնել Է Չինաստանի «Տենսյուն սինվեն» լրատվական պորտալը, դա հետեւում Է ՉԺՀ-ի Ծովային ոստիկանության մասին ընդունված օրենքից:
«Վտանգավոր իրավիճակների դեպքում, որոնք կծագեն օտարերկրյա կազմակերպությունների եւ մասնավոր անձանց կողմից ծովում հակաիրավական գործողությունների կամ պետական ինքնիշխանության, սուվերեն իրավունքների կամ իրավասության դեմ ոտնձգությունների հետեւանքով, ծովային ոստիկանության մարմինները սույն օրենքին, այլ իրավական ակտերին եւ որոշումներին համապատասխան օժտված են իրավունքով այդ թվում կիրառելու զենք, ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցներն այդ խախտումների կանխման եւ վտանգի վերացման համար»,- մեջբերում Է անում պորտալը օրենքի տեքստից:
Այդ իրավական ակտի համաձայն՝ ՉԺՀ-ի ծովային ոստիկանությունը կարող Է հրազեն կիրառել այն բանի ապացույցների դեպքում, որ կասկածյալները ապօրինի փոխադրում են զենք, ռազմամթերք, պետական գաղտնիք ներկայացնող նյութեր, թմրամիջոնեցներ եւ այլ իրեր եւ հրաժարվում են ենթարկվել: Նաեւ զենքի կրառումը թույլատրվում Է այն դեպքում, եթե օտարերկրյա նավն ապօրինի տնտեսական գործունեություն Է վարում ՉԺՀ-ի ջրատարածքում, չի ենթարկվում հրամաններին եւ անտեսում Է զննում կատարելու պահանջները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ