Հենդրիկ Դամսը վերընտրվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավորները երկուշաբթի կողմ են քվեարկել կազմակերպության գործող նախագահ, բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսի վերընտրմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Առաջին անգամ նա ընտրվել է այդ պաշտոնում 2020 թվականի ձմեռային նստաշրջանի ժամանակ: Վեհաժողովի ղեկավար է ընտրվում մեկ տարով ժամկետի մեկ տարի երկարաձգման հնարավորությամբ: Ըստ ավանդույթի՝ ԵԽԽՎ նախագահի վերընտրումն անցնում է առանց քննարկումների:
Դամսը մասնակցում է վեհաժողովի նիստերին 2007 թվականից: 2017 թվականին նա ղեկավարել է Լիբերալների եւ դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի (ALDE) քաղաքական խումբը: 2020 թվականի օգոստոսից ղեկավարում է Բելգիայի Սենատում «Ֆլամանդական բաց լիբերալներ եւ դեմոկրատներ» (Open VLD) քաղաքական խումբը:
Բացի Սենատում աշխատանքից քաղաքական գործիչը ղեկավար պաշտոններ է զբաղեցնում մի շարք բելգիաչինական ներդրումային հիմնադրամներում, որոնք ստեղծվել են իր մասնակցությամբ: Նա նաեւ գինի եւ բրենդի արտադրող բելգիական VINOBELGA ընկերության մաժորիտար բաժնետեր է:
Կարծիքներ