Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Երևանում հուլիսի 24-26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
Հուլիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հուլիսի 22-25-ին կեսօրից հետո, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ:
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Կարծիքներ