«Եվրատեսիլ 2022»-ում հաղթած ուկրաինական խումբը կվաճառի ստացած մրցանակը

«Եվրատեսիլ 2022»-ում հաղթած ուկրաինական խումբը կվաճառի ստացած մրցանակը

«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում առաջին տեղը զբաղեցրած ուկրաինական «Kalush Orchestra» երաժշտական խումբն աճուրդի կհանի որպես մրցանակ ստացած ապակե խոսափողը։

Այս մասին գրում է «Եվրանյուզը»։

Երաժիշտները հայտնել են, որ մտադիր են ստացված գումարը փոխանցել Ուկրաինայի բանակի աջակցության հիմնադրամին։ 

Հիշեցնենք, որ այս տարվա հաղթող ճանաչվեց Ուկրաինան՝ 631 միավորով: Մեր պատվիրակ Ռոզա Լինը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում