Գեղաձոր-Ծիլքար ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով առաջացել են բեռնատարների կուտակումներ

Գեղաձոր-Ծիլքար ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով առաջացել են բեռնատարների կուտակումներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ժամը 21:10-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի Գեղաձոր-Ծիլքար ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով առաջացել են բեռնատարների կուտակումներ։

Գեղարքունիքի մարզի Մարտունի-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թունելի սկզբնամասում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում