Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) խորհրդի անդամներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) խորհրդի անդամներին

Ներդրումային ծրագրեր` առողջապահության ոլորտում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) խորհրդի անդամներին:

Նախարարն ընդգծել է գործակցության ավանդույթները` հույս հայտնելով, որ Հայաստանում իրականացված օգնության և զարգացման ծրագրերը հաջողության նոր պատմությունների հիմք կդառնան::

«Ջինիշյան» հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Հայաստանի առողջապահական համակարգում նշանակալի ներդրում կիրականացվի և անդրադարձել, մասնավորապես, արյան բանկի ստեղծման ներդրումային ծրագրի ընթացակարգերին, ֆինանսավորման աղբյուրներին և ժամկետներին:

Առողջապահության նախարարը շեշտել է արյան կենտրոնացված բանկի ստեղծման կարևորությունը հետպատերազմական շրջանում և նշել, որ առողջապահության նախարարությունը շահագրգիռ է, որ ծրագիրն իրականացվի սեղմ ժամկետներում:

Քննարկված հարցերին իրավական ուժ տալու համար հուշագիր կկնքվի:

https://www.moh.am/#1/4440

Հետևեք մեզ նաև Տելեգրամում