Մտքերս միայն Ռեալի մասին են․ Էնդրիկը՝ Բրազիլիայի հավաքականի պարտությունից հետո
Բրազիլական «Պալմեյրասի» 17-ամյա խաղացող Էնդրիկը, որն այս ամառ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», կիսվել է Արքայական ակումբի մասին իր մտքերով 2024 թվականի Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակչի՝ Ուրուգվայի հավաքականի հետ խաղում Բրազիլիայի հավաքականից կրած պարտությունից հետո։ Գրում է Armsport.am-ը։
«Այո, ես արդեն մտածում եմ «Ռեալի» մասին։ Հիմա շատ դժվար է խոսել, քանի որ, ցավոք, մենք լքեցինք մրցաշարը, բայց հիմա իմ մտքերը միայն Մադրիդի մասին են»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում Marca առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ ամռանը Էնդրիկը 45 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Էնդրիկը «Պալմեյրասի» սան է։
Կարծիքներ