ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ:
«Խորապես վշտացած ենք Բոլու շրջանի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։
Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոկում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Բոլու շրջանում գտնվող Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում հրդեհ էր բռնկվել: Զոհերի թիվը հասել է 66-ի, տուժել է 51 մարդ:
Կարծիքներ