Կիևին ռազմական օգնությունը չպետք է դառնա գովազդային արշավ. Ֆրանսիայի զինված ուժերի նախարար

Կիևին ռազմական օգնությունը չպետք է դառնա գովազդային արշավ. Ֆրանսիայի զինված ուժերի նախարար

Կիև զենքի մատակարարումը պետք է հիմնված լինի ուկրաինական բանակի կարիքների վրա, այլ ոչ թե լինի գովազդային արշավ։ Այդ մասին հինգշաբթի օրը Le Figaro թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն:

Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է արդյունավետ ռազմական օգնություն, «որը պետք է հաշվի առնի վերապատրաստման կադրերի ու նյութատեխնիկական ապահովման հարցերը»։

Լեկորնուն նշել է, որ այս պահին ճշտվում են 12 լրացուցիչ 155 մմ տրամաչափի «Կեսար» ինքնագնաց հրետանային կայանների առաքման ժամկետները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում