Բրազիլիայի նախագահը մասնակցելու է Ամերիկայի գագաթնաժողովին
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն կմասնակցի հունիսի 6-10-ը Լոս Անջելեսում (ԱՄՆ) կայանալիք Ամերիկաների գագաթնաժողովին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Globo թերթը ։
ԱՄՆ կատարած այցի ընթացքում Բրազիլիայի ղեկավարը երկկողմ հանդիպում կունենա նաև Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հետ։
Երեքշաբթի Բոլսոնարոն ընդունել է Ամերիկաների գագաթնաժողովի հարցերով Բայդենի խորհրդական, նախկին սենատոր Քրիստոֆեր Դոդին։ Մեկ ժամից էլ քիչ տևած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահի էմիսարը ուղերձ է հղել Բրազիլիայի ղեկավարին միջոցառմանը իր երկրի մասնակցության կարևորության և նրա հետ երկկողմ հանդիպման Բայդենի համաձայնության մասին:
Կարծիքներ