Մեքսիկայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Մեքսիկայի Օախակա նահանգում չորեքշաբթի 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 255 հազար բնակչություն ունեցող Օախակա քաղաքից 123 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ