Նոր թափ հաղորդել ՀՀ մարզերի և ԱՄՆ նահանգների փոխգործակցությանը․ նախագահը ելույթ է ունեցել հայ-ամերիկյան համաժողում
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթով հանդես են եկել Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովում։
Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Միջոցառումը նպատակ ունի խթանել ու նոր թափ հաղորդել ՀՀ մարզերի ու համայնքների և ԱՄՆ նահանգների ու քաղաքների միջև ապակենտրոնացված փոխգործակցությանը։
Միջոցառմանը մասնակցել են քաղաքային և նահանգային պաշտոնյաներ Միացյալ Նահանգներից և համայնքային ու մարզային պաշտոնյաներ Հայաստանից, որոնք քննարկել են համայնքների, նահանգների ու մարզերի փոխգործակցության ամրապնդման լավագույն փորձն ու ընդհանուր նպատակները։
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն և Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանը։
Կարծիքներ