Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին մոլորակի ամենահարուստ մարդն է
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը թարմացրել է սեփական ռեկորդը և կրկին դարձել Երկրի ամենահարուստ մարդը։ Այս մասին են վկայում Bloomberg-ի հրապարակած տվյալները:
Նրա կարողությունը հասել է 347,8 միլիարդ դոլարի։ Միևնույն ժամանակ Մասկի նախորդ ռեկորդը կազմում էր 340,4 միլիարդ դոլար, դա՝ 2021 թվականի նոյեմբերին հրապարակված տվյալներով:
Ձեռնարկատիրոջ ամենամոտ «հակառակորդ»-ի՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը գնահատվում է 219 միլիարդ դոլար։
Մասկին պատկանող Tesla ընկերության արժեթղթերի գինը Թրամփի հաղթանակից հետո բարձրացել է, ինչը նպաստել է Մասկի կարողության մեծացմանը: Նոյեմբերի 5-ից հետո նրա կարողությունը մեծացել է 83 մլրդ դոլարով, հաշվարկել է Bloomberg Billionaires Index-ը:
Կարծիքներ