Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի 4-րդ և վերջին փուլը

Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի 4-րդ և վերջին փուլը

Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի 4-րդ և վերջին փուլը: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

 

Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Վրաստանից, Բելառուսից, Բելգիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից, Արաբական Միացյալ Էմիրություներից և Իսպանիայից ավելի քան 120 սփյուռքահայ երիտասարդներ են մասնակցում այս փուլին:

 

Ընդհանուր առմամբ՝ այս տարի ծրագրին մասնակցել է շուրջ 360 երիտասարդ աշխարհի 25 երկրից:

«Քայլ դեպի տունը» ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի երկշաբաթյա ուսումանճանաչողական ծրագիրն է, որի կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում