Գրենլանդիայի սառցադաշտի հալչելն աղետալի մասշտաբի է հասել

Գրենլանդիայի սառցադաշտի հալչելն աղետալի մասշտաբի է հասել

Դանիայի օդերևութաբանական ինստիտուտի գիտնականները պնդում են, որ անցյալ ամիս Գրենլանդիայում ջերմաստիճանը սեզոնային նորմից բարձր էր ավելի քան 10°C- ով: Դրա հետևանքով սառույցի զանգվածի հալման մակերեսը կտրուկ աճել է:  Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրում է Polar Portal- ը:

Մասնավորապես, կղզու հյուսիսում ջերմաստիճանը գերազանցել է 20°С-ը: Այս ցուցանիշը ավելի քան երկու անգամ գերազանցում է սովորական միջին ջերմաստիճանը: Միայն Գրենլանդիայի հյուսիս-արևելքում գտնվող Ներլերիտ Ինաաթ օդանավակայանում հուլիսի 29 -ին գրանցվել է 23,4°C տաքություն:

Ըստ փորձագետների ՝ հուլիսի 28-ից Գրենլանդիայի սառցաբեկորը հալչել է օրական 8 միլիարդ տոննայով: Դա կրկնակի գերազանցում է ամառվա միջին ցուցանիշը:

Գիտնականները նշում են, որ այդ մեկ օրում հալված սառույցի ջուրը բավական կլիներ, որպեսզի ծածկեր ԱՄՆ Ֆլորիդա նահանգը հինգ սանտիմետր ջրի շերտով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում