Միացյալ Նահանգները պատրաստ է դիմակայել Թայվանի դեմ ցանկացած ուժային հարկադրանքի

Միացյալ Նահանգները պատրաստ է դիմակայել Թայվանի դեմ ցանկացած ուժային հարկադրանքի

Միացյալ Նահանգները պատրաստ է պահպանել Թայվանի պաշտպանական հնարավորությունները և դիմակայել ցանկացած հարկադրանքի փորձի, որը կարող է սպառնալ կղզու բնակչությանը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել Թայվանի՝ իրեն պաշտպանելու կարողությանը և պահպանում է Թայվանի ժողովրդին սպառնացող ցանկացած հարկադրանքին դիմակայելու իրավունքը», - ասել է նա Նախագահի Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամի կողմից կազմակերպված ֆորումում:

Հոկտեմբերի սկզբին The Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ ռազմական հրահանգիչները մեկ տարուց ավելի գաղտնի գործողություններ են իրականացնում Թայվանում՝ նրա պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում