Անհրաժեշտության դեպքում Արցախի փրկարարները Ձեր կողքին են. ԱՀ ՆԳ նախարար
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը զորակցություն է հայտնել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին.
«Հարգարժան Արմեն Սոկրատի
Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության համար:
Սա հերթական փորձությունն էր, որ պատուհասեց մեր ժողովրդին: Փրկարարներն ի դեմս Ձեզ, ևս մեկ անգամ կանգնեցին անչափ պատասխանատու առաքելության դիմաց և ձեզանից է մեծապես կախված անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը:
Անմեղ զոհերի հոգիներին հանգստություն, հարազատներին ուժ և համբերություն:
Մենք օգնության մեր պատրաստակամությունն ենք հայտնում: Անհրաժեշտության դեպքում Արցախի փրկարարները Ձեր կողքին են»:
Կարծիքներ