Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 543 նոր դեպք
Հայաստանում հոկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 543 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51 925-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 972 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հոկտեմբերի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 302 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1274-ի:
Կարծիքներ