Երևանում բախվել են Opel Corsa-ն ու «ՎԱԶ 2114»-ը․ կան վիրավորներ
Հունվարի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ արագաչափի մոտ, բախվել են 24-ամյա Անդրանիկ Դավթյանի վարած «ՎԱԶ 2114» մակնիշի և 39-ամյա Գարիկ Անտոնյանի վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Բախման հետևանքով «ՎԱԶ»-ի գազաբալոնը պոկվել ու մոտ 10 մետր շպրտվել է, իսկ Opel-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ճահճուտի մեջ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունները։
Կարծիքներ